«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում

Ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում
10.10.2018 | 11:16

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանում կանցկացվի ֆրանկոֆոն գրքերի ցուցահանդես-տոնավաճառ: Հոկտեմբերի 10-12-ն անցկացվող ցուցահանդեսը տեղի կունենա Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի ճեմասրահում: ՀՀ մշակույթի նախարարության կազմակերպած իրադարձության պաշտոնական բացումը նախատեսված է հոկտեմբերի 10-ին, ժամը 14:00:


Ցուցահանդես-տոնավաճառին կմասնակցի «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, որը կներկայացնի ֆրանկոֆոն գրականություն: Մասնավորապես, կներկայացվեն ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի՝ 2017-18 թթ. ընթացքում Շուշանիկ Թամրազյանի կողմից թարգմանված «Մարդկանց երկիր», «Ռազմական օդաչուն», «Գիշերային թռիչք», «Նամակ պատանդին», «Փոքրիկ Իշխանը» գրքերը:


Ցուցահանդես-տոնավաճառին կներկայացվեն նաև հրատարակչության «Սասնա Ծռեր» ֆրանսերեն և հայերեն գիրքը (թարգմանությունը՝ Աիդա Չարխչյան), ինչպես նաև ճանաչված մանկագիր Յուրի Սահակյանի «Նապո չորրորդ» ֆրանսերեն թարգմանված ստեղծագործությունը:
Հավելենք, որ Ֆրանկոֆոնիա տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ տերմինը նա օգտագործել է նկարագրելու համար այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Ֆրանկոֆոնիա բառը առաջացել է ֆրանսերեն բառից: Հայաստանում հոկտեմբերի 11-12-ը կանցկացվի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը, որի շրջանակում էլ կազմակերպվում է այս ցուցահանդեսը:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ