«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հուշարձանն առանց գովազդային վահանակների

Հուշարձանն առանց գովազդային վահանակների
14.10.2018 | 13:09

«ՀՀ մշակույթի նախարարության պահանջով ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծած Հայաստանի պատմության թանգարանի գլխավոր ճակատի կամարաշարից գովազդային վահանակները հեռացվել են։ Ի՜նչ սիրուն է»,- գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեսբուքյան իր էջում, ինչին հետևել են բազմաթիվ մեկնաբանությունները՝ շնորահակալության խոսքեր, դիտողություններ, նոր առաջարկներ:

Փոխնախարարն ի պատասխան գրել է նաև. «Սիրելի քաղաքացիներ, ճիշտ եք՝ ապակեպատ պարիսպը նույնպես պիտի հեռացվի և նույնսիկ հեռացվել էր, բայց ֆրանկոֆոնիայի գալա համերգի կազմակերպիչներին տեխնիկական նպատակով անհրաժեշտ էր, որ այդ հատվածը փակ լինի՝ այդ պատճառով ժամանակավոր հետ տեղադրեցին: Արագ սննդի կրպակը նույնպես հարիր չէ հուշարձանին: Քաղաքապետարանին նամակ ենք ուղարկել՝ պահանջելով հանել այն, վստահ եմ նորըտիր քաղաքապետը և նորընտիր ավագանու անդամները արագ գործի կանցնեն»:

Լուսանկարը՝ Տիգրան Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ