Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Մեկնարկում է «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը

Մեկնարկում է «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը
27.10.2018 | 18:14

Նոյեմբերի 3-ից 7-ը կանցկացվի «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, հանրահայտ դաշնակահար և մանկավարժ Յուրի Հայրապետյանին։

Հոբելյանական միջոցառումների շրջանակում սպասվում են սիմֆոնիկ և կամերային համերգներ՝ այդ թվում Ռուսաստանից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Հունաստանից նշանավոր երաժիշտների մասնակցությամբ, վարպետության դասեր, որոնք կվարի անձամբ Յուրի Հայրապետյանը, երաժշտագիտական սեմինար-ունկնդրում և այլն:
Նախագծի հատուկ հյուրն է աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, ով ելույթ կունենա փառատոնի փակման հանդիսավոր համերգին: «Յուրի Հայրապետյան 85» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ։

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ