«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Առանց տեղեկացնելու լայն հասարակությանը «Զվարթնոց» անվան խորհրդի մասին»

«Առանց տեղեկացնելու լայն հասարակությանը «Զվարթնոց» անվան խորհրդի մասին»
01.11.2018 | 18:30

Մշակույթի նախարարությունը հանրային քննարկում է կազմակերպում: Օրակարգում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը Շարլ Ազնավուրի անունով վերակոչելու հարցն է: Սոցցանցերում արդեն իսկ քննարկումներ են ընթանում, ուշագրավ է օգտատերերից Սերգեյ ՈՒմրոյանի դիտարկումը` «Իսկ ո՞րն է նախարարության դիրքորոշումը։ Եվ արդյոք պետք է հանրային քննարկման դնել մի բան առանց տեղեկացնելու լայն հասարակությանը Զվարթնոց անվան խորհրդի մասին։ Պետք չէ կազմակերպել քննարկում, որի պատասխանն ակնհայտ է, բայց սխալ»,- գրում է նա, նաև առաջարկում,- «Պատվիրեք Հանրային Հեռուստաընկերությանը պատրաստել Զվարթնոցի, նրա ծագումնաբանության, անվան ծագումնաբանության մասին հույժ կարևոր տեղեկություններով հոլովակ, ցուցադրեք այն մեկ ամիս, օրեկան 5-6 անգամ և նոր կազմակերպեք նման քննարկում, որտեղ մարդիկ կկարողանան օբյեկտիվ քվեարկել, ոչ թե էմոցիաների և Շառլի անքննելի հեղինակությամբ հրապուրված»:

Դիտվել է՝ 1026

Մեկնաբանություններ