Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ՝ ծառատունկ և պուրակի բացում

Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակին ընդառաջ՝ ծառատունկ և պուրակի բացում
09.11.2018 | 12:04

«Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, Արմավիրի մարզպետարանի և Էջմիածնի Ջրառատի դպրոցի հետ համատեղ՝ 2018 թ. նոյեմբերի 9-ին, ժամը 12:00-ին, գյուղի դպրոցի այգում կկազմակերպի ծառատունկ և Սիլվա Կապուտիկյանի անվան պուրակի բացում:

«100 ծառ՝ Սիլվա Կապուտիկյանին» ծրագրին ծառահատկացմամբ մասնակցում են Արմավիրի մարզպետարանը և Ջրառատի ամբողջ համայնքը: Միաժամանակ, մարզպետարանի աջակցությամբ կիրականացվի նաև գյուղի ճանապարհների և դպրոցի բակի ասֆալտապատում:


Միջոցառումը կուղեկցվի Երևանից հրավիրված և Արմավիրի մարզի ասմունքի խմբերի կատարումներով:
Մեկնումը՝ Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի բակից, նոյեմբերի 9-ին, ժամը 11:00-ին:

Դիտվել է՝ 2804

Մեկնաբանություններ