«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը՝ նոյեմբերի 20-ին

Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը՝ նոյեմբերի 20-ին
20.11.2018 | 14:56

Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնի եզրափակիչ համերգը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին մեկնարկած փառատոնն իրականանում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Ողջ երեկոյի ընթացքում բեմում կլինի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ: Եզրափակիչ՝ վեցերորդ համերգին կհնչեն Ժիրայր Շահրիմանյանի, Աշոտ Բաբայանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները: Որպես մենակատար հանդես կգան Յանա Դարյանը /ալտ/, Ռոբերտ Աբրամյանը /հոբոյ/, Հակոբ Ջաղացպանյանը /կիթառ/, ինչպես նաև ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանը /դաշնամուր/: Հավելենք միայն, որ բոլոր ստեղծագործությունները կատարվելու են առաջին անգամ: Համերգի մուտքն ազատ է: Սկիզբը՝ 19:00-ին:

Դիտվել է՝ 1363

Մեկնաբանություններ