«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կկայանա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը» և ամենամյա գրական մրցանակաբաշխությունը

Կկայանա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը» և ամենամյա գրական մրցանակաբաշխությունը
27.11.2018 | 16:28

2018 թվականի դեկտեմբերի 1-2-ին ՀԲԸՄ-ի շենքում (Մելիք-Ադամյան 2/2) տեղի կունենա «Գրքի երևանյան երկրորդ փառատոնը»:

Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի կունենան գրքերի ցուցահանդես-տոնավաճառ (մասնակցում է 30 հրատարակչություն), առաջին փառատոնի գրական մրցույթում հաղթած, հավաստագիր ստացած և այլ գրքերի 9 շնորհանդեսներ (Շառլ Ազնավուրի բանաստեղծությունների ժողովածուն, Վահե Արսենի, Լևոն Շահնուրի և այլ հեղինակների գրքերի), ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ («ԹմբաԹա», «Բամբիռ», Լևոն Մալխասյան և «Մալխաս» ջազ բենդ):
Դեկտեմբերի 2-ին, ժամը 18:00-ին փառատոնի փակման հանդիսավոր արարողության ընթացքում տեղի կունենա «Գրքի երևանյան փառատոնի» ամենամյա գրական մրցանակաբաշխությունը՝ «Արձակ» և «Պոեզիա» անվանակարգերում: Այս անվանակարգերում փառատոնը ստացել է 167 հայտ:

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ