«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը»

«Անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը»
28.11.2018 | 22:26

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն աշխատանքային ստուգայցով եղել է մայրաքաղաքի մի շարք կրթամշակութային օջախներում: Երևանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի թատրոնում Տիգրան Վիրաբյանը մի շարք խնդիրներ է առանձնացրել՝ մասնավորապես ջեռուցման, տանիքի վերանորոգման, հանդերձարանների ու դիմահարդարման սենյակների առնչությամբ: Նա նշել է, որ իր համար անընդունելի է թատրոնի շենքում ոչ բավարար ջերմաստիճանի ապահովումը:

«Լեփ-լեցուն դահլիճով ներկայացում ունեցող թատրոնը նման խնդիրներ չպետք է ունենա: Հրամցվող պատկերը, որ տեսնում եմ համացանցում և թատրոնում, տարբեր բաների մասին են վկայում: 360 տեղանոց դահլիճում 20 ներկայացում՝ դա նշանակում է 7000 հանդիսատես»,- նշել է քաղաքապետի տեղական ու հանձնարարել գրանցել խնդիրները, որպեսզի ըստ առաջնահերթության դրանց լուծումներ տրվեն:

Դիտվել է՝ 1308

Մեկնաբանություններ