«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Հայաստանի մշակութային կյանքը հագեցած է»

«Հայաստանի մշակութային կյանքը հագեցած է»
21.12.2018 | 02:43

Մոսկվաբնակ ջութակահար Հայկ Կազազյանը ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, այնուհետև՝ Մոսկվայի Գնեսինի անվան դպրոցում։ 2006 թ. ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, 2008 թ.՝ Լոնդոնի երաժշտական թագավորական քոլեջը։ Ջութակի դասեր է տալիս Մոսկվայի կոնսերվատորիայում։ Կազազյանը մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է գալիս ճանաչված նվագախմբերի հետ աշխարհի տարբեր երկրներում։


Հինգ տարի առաջ Հայկ Կազազյանը երկար ընդմիջումից հետո վերադարձավ Հայաստան և ելույթ ունեցավ հայ երաժշտասերների առջև։ Այս ընթացքում ջութակահարը բազմիցս է հանդես եկել հայաստանյան բեմում, մեծ հաջողությամբ ընդունվել հայ հանդիսատեսի կողմից։
Հայկ Կազազյանը նշում է, որ կյանքը հիմնականում ինքնաթիռում է անցնում. ճանապարհորդում և ելույթներ է ունենում տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Թայվան, Ճապոնիա։ Հոկտեմբերից ի վեր տարբեր երկրներում ունեցել է 15 համերգ, ընդ որում՝ տարբեր ծրագրերով։


Հայկ Կազազյանը նկատում է, որ Հայաստանի երաժշտական կյանքը բավականին հարուստ է, հագեցած։ Անցկացվում են փառատոներ, մրցույթներ, այցելում են ճանաչված մենակատարներ, ինչն օգնում է Հայաստանին, հայ հանդիսատեսին հաղորդակցվելու համաշխարհային մշակույթի հետ, նաև աշխարհին ներկայացնելու հայկական մշակույթը։
Երաժշտասերներն այսօր նախընտրում են լսել ժամանակակից ստեղծագործողների՞, թե՞ դասական կոմպոզիտորների հայտնի գործերը։ Հայկ Կազազյանը նկատում է, որ ժամանակակից ունկնդրին ավելի մոտ, հասկանալի է մեղեդային երաժշտությունը։ «Իհարկե, կան դասական կոմպոզիտորներ՝ Մոցարտ, Բախ, Բեթհովեն և այլք, որոնց հանդիսատեսը միշտ սիրով է ունկնդրում, բայց մարդիկ նաև ցանկանում են նոր բաներ լսել»,- ասում է մեր զրուցակիցը։


Ջութակահարի կարծիքով՝ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները երբեմն ժամանակ են պահանջում, որպեսզի տարիների ընթացքում դրանք արժևորվեն, գնահատվեն։ Միաժամանակ ունկնդիրը մշտապես նոր մեղեդիներ, թարմ զգացումներ է ցանկանում վայելել։ Այնպես որ, ժամանակակից ստեղծագործություններն ամեն դեպքում հետաքրքրում են երաժշտասերներին, իսկ թե ինչպես կընդունվեն դրանք, պայմանավորված է նաև նվագախմբի կամ մենակատարի կատարմամբ, մատուցման ձևով։
Հայկ Կազազյանն իր ելույթների ընթացքում ներկայացնում է նաև հայկական երաժշտությունը. «Օրինակ, վերջերս ԱՄՆ-ի Յուտա նահանգում խնդրեցին հայկական մեղեդի հնչեցնել։ Նվագեցի Բաղդասարյանի «Նոկտյուրնը», Կոմիտասի «Կռունկը», Խաչատրյանի ստեղծագործություններից»։


Հայկ Կազազյանը Հայաստանում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հրավերով։ Համատեղ համերգի ընթացքում ներկայացրին մալթացի ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործություններից։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ