Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Արցախում արտահերթ ընտրություններ չեն լինի

Արցախում արտահերթ ընտրություններ չեն լինի
21.12.2018 | 12:53

«Ժամանակը» գրում է. «Արցախում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ չեն լինի: Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունները հանգել են կոնսենսուսի ԱՀ իշխանության ձևավորման հարցում: Ըստ համաձայնության՝ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև իր լիազորությունների ավարտը, և նոր խորհրդարանն ու նախագահը կընտրվեն 2020թ. նախագահական և խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Դիտվել է՝ 2958

Մեկնաբանություններ