Հայտնի են Հայաստանի գրողների միության ամենամյա մրցանակաբաշխության դափնեկիրների անունները:
Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակը հանձնվելն է Ֆելիքս Բախչինյանին՝ «Մի գիշեր Աթաթուրքի սենյակում» գրքի համար: Պոեզիայի անվանակարգում Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը տրվել է Նորայր Գրիգորյանին՝ «Ամեն առավոտ» գրքի համար, հրապարակախոսություն ժանրում Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի է արժանացել Արևշատ Ավագյանը՝ «Տիեզերքի սրտխփոցը» գրքի համար: Դրամատուրգիայի ժանրում Լևոն Շանթի անվան մրցանակի է արժանացել Գուրգեն Խանջյանը: Գրականագիտության ժանրում մրցանակը տրվել է Արմեն Ավանեսյանին՝ «Անկախության պոեզիան» գրքի համար, թարգմանություն ժանրում Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակի է արժանացել Լևոն Բլբուլյանը՝ «Քառյակներ» գրքի համար, մանկական գրականության ժանրում Վախթանգ Անանյանի անվան մրցանակը շնորհվել է Խաչիկ Մանուկյանին՝ «Փոքրի զորավարը» գրքի համար:
Սևանի հանգստյան տան սահմանած մրցանակը շնորհվել է Սաթենիկ Մկրտչյանին՝ «Այրված կենդանակերպ» գրքի համար, Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տան սահմանած մրցանակների արժանացան Ժաննա Աբրահամյանը՝ «Ձմեռ պապին ու տղան», և Շանթ Մկրտչյանը՝ «Վերադարձ Փանջիռուդ» գրքերի համար: