Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

Պարապ խոսակցություններ են. Լուկաշենկոն՝ Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին

Պարապ խոսակցություններ են. Լուկաշենկոն՝ Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին
10.01.2019 | 22:35

Բելառուսի և Ռուսաստանի միավորման մասին խոսելն ավելորդ է, իսկ նման բավանդակությամբ քննարկումներ ծավալելը պարապ բանով զբաղվել է նշանկում: Այդ մասին այսօր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերով խորհրդակցության ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:


Белта լրատվականը գրում է, որ ՌԴ նախագահ Պուտինն ու Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հստակեցրել են՝ ներկայում միավորման մասին հարցն օրակարգում չկա:
Բելառուսի առաջնորդը հիշեցրել է նաև, որ ժամանակին Մինսկն ու Մոսկվան ստորագրել են Միութենական պետության ստեղծման մասին համաձայնագիր: «Սակայն Ռուսաստանն ավելի ուշ հրաժարվեց դրանից, բայց այստեղ հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու այդ համաձայնագիրը: Պետք է սեղանի շուրջ նստել ու հասկանալ՝ ինչ ենք կարող միասին անել փաստաթղթի շրջանակում»,- նշել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ Բելառուսի և Ռուսաստանի միությունը կարող է զարգանալ միայն իրավահավասար հիմքի վրա:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ