Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն

Դպրոցի տնօրեններն իշխանամերձ օղակներից կընտրվեն
15.01.2019 | 02:31

Չարենցավանի թիվ 3 ավագ դպրոցում կրքերը Նոր տարվա հետ մարել են: ՈՒսուցիչների ու աշակերտների գործադուլ-դասադուլն անցյալում է մնացել, բոլորը համակերպվել են նոր տնօրենի՝ Աննա Բալյանի ընտրության հետ:


«Ծնողները երեխաներին դպրոց են ուղարկում, դասերը նորմալ հունով ընթանում են: Թե ինչ կատարվեց ծնողների ու մանկավարժական կոլեկտիվի հետ, չեմ կարող հստակ ասել, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ճնշում կամ հորդոր է եղել վերևներից, թե չէ ինչպե՞ս եղավ, որ մեկ մարդու նման ոտքի ելած հասարակությունը հանկարծ համակերպվեց։ Այնքան վճռական էին տրամադրված Բալյանի հետ չաշխատելու հարցում, որ չէիր էլ կարող ենթադրել, թե հետքայլ կանեն: Բայց, փաստորեն, իրավիճակ փոխվեց»,- «Իրատեսին» ասաց Չարենցավանի բնակիչներից մեկը:


Մեր զրուցակցի ունեցած տեղեկություններով՝ խնդրին անձամբ մարզպետն է խառնվել: «Բալյանից դժգոհող ծնողներին, ըստ երևութին, ասվել է` չկանգնել ՀՀԿ-ի ժամանակ աշխատած տնօրենի կողքին, չաջակցել նրան ու դպրոցը վստահել առավել երիտասարդ, իշխանամերձ կադրի: Ասում են՝ Բալյանի օրինակը տարածվելու է նաև մարզի մյուս դպրոցների վրա, ու տնօրենները, պաշտոնավարման ժամկետը լրանալուն պես, ստիպված կլինեն տեղը զիջելու նոր իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող անձանց: Իրավիճակ է փոխվել երկրում, հետևաբար կառավարման մարմիններն էլ, ընդհուպ դպրոցի տնօրեններ, պետք է փոխվեն»,- նկատեց մեր զրուցակիցը:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ