«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վախճանվել է Միշել Լեգրանը

Վախճանվել է Միշել Լեգրանը
26.01.2019 | 16:13

86 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ ֆրանսիացի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանը` հայտնում է Monde-ը:

Լեգրանը հայտնի է նախևառաջ ֆիլմերի համար գրած երաժշտություններով՝ մասնավորապես «Շերբուրյան անձրևանոցներ», «Աղջիկները Ռոշֆորից» և այլ ֆիլմերի երաժշտությամբ: Գրել է ավելի քան 200 երգ կինոֆիլմերի և հեռուստաֆիլմերի համար: Միշել Լեգրանը կոմպոզիտոր Ռայմոնդ Լեգրանի (1908-1974 թթ.) և հայազգի դիրիժոր Ժակ Հելյանի քույր՝ Մարսել Տեր-Միքայելյանի որդին է։

Դիտվել է՝ 1015

Մեկնաբանություններ