«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայտնի են «Славянский базар - 2019» միջազգային մրցույթի նախընտրական փուլերի օրերը

Հայտնի են «Славянский базар - 2019» միջազգային մրցույթի նախընտրական փուլերի օրերը
01.02.2019 | 18:38

Ավարտվել է արդեն «Славянский базар - 2019» միջազգային մրցույթի նախընտրական փուլի հայտագրումը և ազգային նախընտրական փուլ իրականացնող կազմկոմիտեի ղեկավար, ԵՄՊՔ տնօրեն՝ Վրեժ Կիրակոսյանը այսօր հանդես եկավ հայտարարությամբ:

Ազգային նախընտրական փուլերը տեղի կունենա ս/թ փետրվարի 7-ին և 8-ին,իսկ եզրափակիչ փուլը փետրվարի 17-ին,որտեղ պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի Հայաստանը ներկայացնող մանկական և երիտասարդ կատարողներից մեկական հաղթող,ովքեր կներկայացնեն 2019 թվականի հուլիսի 8-ից 18-ը Բելառուսի հանրապետության Վիտեբսկ քաղաքում կայանալիք ամենամյա «Славянский базар - 2019» միջազգային մրցույթ-փառատոնում: Նախընտրական փուլերը կկազմակերպվեն Հայաստանի պետական ֆիլարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում: Մրցույթի ժյուրիի կազմը արդեն հաստատված է,սակայն Վրեժ Կիրակոսյանը չցանկացավ հանրայնացնել, թողնելով փոքրիկ անակնկալ միայն նշեց,որ ժյուրիի կազմը բացկացած է թատերական և երաժշտական ասպարեզի պրոֆեսիոնալ արտիստներից,ովքեր իր վստահեցմամբ կլինեն անաչառ:
Սլավյանսկի բազար միջազգային մրցույթի նախընտրական փուլերին աջակիցներն են՝ «Mger Armenia Production», «Հայաստանի մշակութային հեռուստաընկերություն» և Հայաստանի պետական ֆիլարմոնիան:

Դիտվել է՝ 1123

Մեկնաբանություններ