Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռազմաքաղաքական դաշի՞նք, թե՞ փոխօգնության պայմանագիր

Ռազմաքաղաքական դաշի՞նք, թե՞ փոխօգնության պայմանագիր
09.02.2019 | 17:57

Սամվել Բաբայանի վերջին հայտարարությունների, Արցախ շուրջ զարգացումների համատեքստում Հայաստանի ԱԺ նախագահի այցը Արցախ բավականին ուշագրավ է։ Այնտեղ Արարատ Միրզոյանը հայտարարել է.

«Մենք ունենք համազգային օրակարգում մեկ գերխնդիր, այն է Արցախի հարցի արդարացի լուծումը: Այս հարցի լուծմանը պետք է ծառայեցնել երկու խորհրդարանների ուժերը: Թե այդ նպատակին հասնելու համար ինչքանով օգտակար կլինի ռազմաքաղաքական դաշինքի կնքումը կամ էլ Արցախի ճանաչումը, ցույց կտա ժամանակը: Ժամանակ առ ժամանակ այդ հարցը գալիս է օրակարգ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, հարցի լիարժեք պատասխանը մենք չենք կարող տալ: Ճանաչմանը կամ դաշինքի ստորագրմանը պետք է հանգենք համատեղ քննարկման արդյունքում»:


Փաստորեն, Հայաստանի այսօրվա իշխանությունը սկսել է խոսել ռազմաքաղաքական դաշինքի կնքման մասին։ Հիշեցնենք, որ 2016֊ի ապրիլյան պատերազմից հետո ՀՀԿ ֊ն առաջարկում էր ԼՂՀ֊ի հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագիր։ Այսօրվա իշխանությունների հայտարարած դաշինքը ինչ ընդհանրություն կարող է ունենալ ՀՀԿ֊ի այս պայմանագրի հետ, կերևա այն ժամանակ, երբ Միրզոյանի մատնանշած դաշինքը «շոշափելի» լինի։ Ինչ֊ինչ պատճառներից ելնելով, ՀՀԿ֊ի հայտարարությունը միսուրյուն չստացավ, ինչ կլինի ռազմաքաղաքական դաշինքի հետ առաջիկայում պարզ կդառնա։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ