«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Կասկադի պատմությունը»

«Կասկադի պատմությունը»
28.02.2019 | 16:39

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) հայտարարում է «Կասկադի պատմությունը» վավերագիր ցուցադրության հանդիսավոր բացումը՝ Կենտրոնի տասնամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Այս ցուցադրությունն առաջինն է ԳԱԿ-ի անցած ուղին ներկայացնող ցուցադրությունների շարքից, որոնք իրականացվելու են 2019 թ. ընթացքում:

Կառույցը, որտեղ այսօր գտնվում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, հայտնի է իբրև «Կասկադ»: Սկզբնական գաղափարը պատկանում էր ճարատարապետ Ալեքսանդր Թամանյանին, որի տեսլականը հետագայում կյանքի կոչեց Երևանի գլխավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը, ճարտարապետներ Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի մասնակցությամբ: Նախագծվեց մոնումենտալ արտաքին աստիճաններ, ներսի երկար շարժասանդուղքներով թունել, սրահներ, բակեր և բացօթյա պարտեզներ ներառող բարդ ցանց՝ զարդարված հայոց հարուստ պատմության և ազգային մոտիվներով կերտված բազմաթիվ զարդաքանդակներով: 1970-ականների ավարտին սկսված շինարարական աշխատանքները մնացին անավարտ՝ 1988 թ. երկրաշարժի և 1991 թ. Խորհրդային Միության փլուզման պատճառով:


2002 թ. «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամը, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, նախաձեռնեց Կասկադ համալիրի և Թամանյան պուրակի վերանորոգումը: Շուրջ 7 տարվա շինարարական աշխատանքներից հետո, 2009թ. նոյեմբերին Կասկադ համալիրն իր 10 նոր ցուցասրահներով և քանդակների պարտեզով վերաբացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն՝ կրելով իր հիմնական բարերար Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անունը:


«Ցուցադրված լուսանկարները և տեսանյութերը ներկայացնում են Կասկադ համալիրի նախասկիզբը, կառուցապատման աշխատանքները և փոխակերպումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի: Իր տասմանյա ակտիվ գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացրել է 60 ցուցադրություն, 48 կրթական ծրագիր և մոտ 1000 համերգային և հանրային ծրագրեր: Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող Կենտրոնն այսօր դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կիզակետերից մեկը», - նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ցուցադրությունը կբացվի մարտի 1-ին, ժամը` 18:00-ին և կգործի մինչև դեկտեմբերի 1-ը: Մուտքն անվճար է:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ