«Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս է ընծայվել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական աշխատության թարգմանությունը անգլերեն և գերմաներեն լեզուներով: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա
մարտի 6-ին, ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում: Այն կուղեկցվի կոմպոզիտորի կամերային-գործիքային ստեղծագործություններն ընդգրկող համերգով, որին իրենց մասնակցությունը կցուցաբերեն «Երևան» լարային քառյակը,Նարեկ Ավագյանը (ֆլեյտա), Գևորգ Վարդանյանը (ջութակ), Հասմիկ Անտոնյանը (դաշնամուր):