«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Փոփոխություններ՝ գրահրատարակչական ծրագրերում

Փոփոխություններ՝ գրահրատարակչական ծրագրերում
07.03.2019 | 21:40

Համալրվու՞մ են արդյոք գրադարանները անհրաժեշտ գրականությամբ: Այս հարցը բազմիցս բարձրացվել է: Մշակույթի նախարարության «Գրքերի գնում» և «Ստեղծագործական և հետազոտական աշխատանքների դրամաշնորհ» գրահրատարակչական ծրագրերում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք վերաբերում են խորհրդի կազմին, դրա աշխատակարգին և հայտերի ուղղություններին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը՝ ներկայացնելով ուղղություներից երկուսը:

ՈՒշագրավ է հատկապես «Ընթերցողական պահանջարկ ունեցող վերահրատարակություններ» ուղղությունը, որը նպատակ ունի գրադարանները համալրել գրադարաններում մեծ պահանջարկ ունեցող գրականությամբ, որի առկա հրատարակությունները մաշված են կամ առկա են քիչ քանակով։ Այս տեսակի գրքերը հիմնականում դասական, դպրոցական ծրագրերում ընդգրկված գրականության նմուշներն են։ Այս ուղղության համար օգտակար են գրադարանների հաճախակի մերժված գրականության ցանկերը, որոնք գրադարանները ներկայացնում են նախարարությանը։ Օրինակ՝ առավել հաճախ մերժվում են մանկապատանեկան, արկածային գրքերը և ամենաթարմ հրատարակված գրքերը։

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ