ՆԱՏՕ-ին ՈՒկրաինայի չանդամակցելու վերաբերյալ իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթուղթը կարգավորման շուրջ բանակցությունների անկյունաքարն է՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այս հարցը անկյունաքարային է և հատուկ քննարկման է արժանի՝ համեմատած մյուսների հետ։ Հենց սա է բանակցային գործընթացի էությունը, և ես կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք չենք ցանկանում այն անցկացնել բարձրախոսի ձևաչափով»,- ընդգծել է նա։               
 

ԱԱԾ-ից` քաղաքականություն

ԱԱԾ-ից` քաղաքականություն
26.03.2019 | 00:55

Նիկոլ Փաշինյանը «երեք սենյակների» դավադրությունը զսպելու մեծ խնդրի առջև է կանգնել (վկա` օրերս 4,5 ժամ տևած նրա ասուլիսը)։ Այս դեպքում խոսքը սեփական թիմում օր օրի նոր թափ հավաքող անջատողական շարժումների մասին է։ Մի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանը «գորշ կարդինալին» բնորոշ խաղեր է տալիս, սեփական թիմը հավաքում, մյուս կողմում էլ ավելի հզոր միավորում է ստեղծում։ Մեր տեղեկություններով, ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը (պարոն Վանեցյան, ազնիվ պիոներական, հավատացնում ենք՝ բացարձակ նպատակ չունենք Ձեր անունն օգտագործելով, սեփական, իմա՝ «Իրատեսի» ռեյտինգը բարձրացնել. հավատացեք, նման խնդիր մենք պարզապես չունենք) քաղաքականություն մտնելու հավակնություններ ունի, և այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում։ Նրա գործընկերը ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն է։ ԱԱԾ-ի մեր աղբյուրի փոխանցմամբ, անգամ նախնական սցենար կա. եթե այս զույգին հաջողվի Նիկոլ Փաշինյանին տապալել և առաջին պլանում հայտնվել, Վանեցյանը կլինի վարչապետ, Ալեն Սիմոնյանը` ԱԺ նախագահ։ Սակայն ԱԱԾ ղեկավարի մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, միանշանակ կարելի է պնդել՝ նա այս ծրագիրն իրագործելու է շատ հաշվարկված, առանց շտապողականության ու անաղմուկ։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3846

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ