Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դավիթ Բաբայան. Հակամարտությունը «ադրբեջանա-ղարաբաղյան» է. «հայ-ադրբեջանական» ներկայացնելով՝ դարձնում են հակամարտություն երկու ժողովուրդների միջև

Դավիթ Բաբայան. Հակամարտությունը «ադրբեջանա-ղարաբաղյան» է. «հայ-ադրբեջանական» ներկայացնելով՝ դարձնում են հակամարտություն երկու ժողովուրդների միջև
31.03.2019 | 13:33

Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին խոսելիս շատ կարևոր է ճիշտ տերմինաբանությունը, իսկ ճիշտը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն»` ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։ Հարցին` մարտի 29-ին Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ Twitter-ի գրառումում Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը նշել էր, որ «քննարկվելու է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը»՝ չնշելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումը, Բաբայանն արձագանքեց. «Մենք անընդհատ պայքարում ենք, որ տերմինաբանությունը ճիշտ օգտագործվի, իսկ ճիշտ տերմինաբանությունը հետևյալն է՝ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտություն»։ Ադրբեջանական կողմն օգտագործում է «հայ-ադրբեջանական՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն», հիմա Լեռնային Ղարաբաղն էլ որ հանում են, դա դարձնում են հակամարտություն երկու ժողովուրդների միջև, որը սարսափելի բան է։ Այսինքն, դրանով ցույց են տալիս, որ միայն Ղարաբաղի խնդիրը չէ այստեղ։ Պատճառն այն է, որ նրանք ունեն այլն նպատակներ ևս՝ Երևան, Սյունիք, Սևան և այլն»։ Նրա խոսքով՝ տերմինաբանական այս սխալը հաճախ է կիրառվում նաև հայկական կողմից.
«Մենք էլ պետք է դա հասկանանք ու գոնե մեր լրատվական, քաղաքական, փորձագիտական դաշտում ճիշտ տերմինաբանություն օգտագործենք»:

Դիտվել է՝ 1965

Մեկնաբանություններ