«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Բուխարու սրահը», «Ալմաստ» կինոնկարը և Հասմիկ Պապյանը

«Բուխարու սրահը», «Ալմաստ» կինոնկարը և Հասմիկ Պապյանը
05.04.2019 | 18:23

Ապրիլի 9-ին, ժամը 19:00-ին Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության Կինոյի տան «Բուխարու սրահում» տեղի կունենա հանդիպում Հասմիկ Պապյանի հետ:

1985 թվականին Հասմիկ Պապյանը Ալմաստի գլխավոր դերում նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում ստեղծված «Ալմաստ» կինոնկարում: Տարիներ անց Կինոյի տան փոքր կինոսրահում հնարավորություն է ընձեռվում դիտելու «Ալմաստը» Հասմիկ Պապյանի ներկայությամբ, որին կհաջորդի «Բուխարու սրահի» ավանդական հանդիպում- զրույցը: Մուտքը՝ ազատ է:

Դիտվել է՝ 1486

Մեկնաբանություններ