Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Պատանի կոմպոզիտորների Միրզոյանական 6-րդ մրցույթն այս տարի կկայանա մայիսի 11-13-ը

Պատանի կոմպոզիտորների Միրզոյանական 6-րդ մրցույթն այս տարի կկայանա մայիսի 11-13-ը
29.04.2019 | 19:49

Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ արդեն 6-րդ տարին անընդմեջ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթն այս տարի կմեկնարկի մայիսի 11-ին, որին, ինչպես և նախորդ տարիներին, իրավունք կունենան մասնակցելու մինչև 18 տարեկան հայազգի ստեղծագործողներ՝ բաժանվելով երկու խմբերի: Կրտսեր խմբում կընդգրկվեն մինչև 13 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ մինչև 5 րոպե տևողությամբ, իսկ Ավագ խմբում՝ 14-18 տարեկան պատանիներ, ովքեր պետք է ներկայացնեն մինչև 4 գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ առավելագույնը 10 րոպե տևողությամբ: Մայիսի 11-ին կկայանա մրցութային փուլը, մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, մասնակիցները կայցելեն պանթեոն և հարգանքի տուրք կմատուցեն անվանի կոմպոզիտորի հիշատակին, իսկ մայիսի 13-ին կկայանա արդեն գալա համերգնու մրցանակաբաշխությունը: Մրցույթի բոլոր մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով և մասնակցության վկայականներով,իսկ մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած պատանիները՝ անվանական հուշանվերներով, պատվոգրերով, ինչպես նաև նրանց ստեղծագործությունները կձայնագրվեն ԵՊԿ ակուստիկ լաբորատորիայում: Երկու խմբերի հաղթող մասնակիցները կպարգևատրվեն նաև Երևանի քաղաքապետի պատվոգրով, իսկ Միրզոյան ֆոնդի կողմից՝ նաև դրամական պարգևներով: Ի դեպ, բոլոր մասնակիցների համար պետական կոնսերվատորիայում կանցկացվեն վարպետության դասեր ԵՊԿ դասախոսական կազմի կողմից:

Նշենք, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի, Երևանի Կոմիտասի անան պետական կոնսերվատորիայի և Էդվարդ Միրզոյան հիմնադրամի գործընկերությամբ: Պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի նպատակն է ամեն տարի մեկ հարկի տակ հավաքագրել շնորհալի ստեղծագործող հայազգի պատանիներին՝ տալով նրանց հնարավորություն ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու լինելու հայ կոմպոզիտորական դպրոցի մի մասնիկը:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ