Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ջազային բացօթյա համերգ

Ջազային բացօթյա համերգ
30.04.2019 | 14:06

Երևանի քաղաքապետարանը և Ջազի հայկական ասոցիացիան նախաձեռնությամբ՝ երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը կարող են վայելել ջազային կենդանի կատարումներ՝ Երևանի կենտրոնում: Աշխարհի 4 մայրցամաքում, 190 և ավելի երկրներում ապրիլի 30-ին տոնելու են Ջազի միջազգային օրը։ Չխախտելով ավանդույթը՝ Երևանը այս տարի ևս հյուրընկալելու է մի շարք հայ և միջազգային ջազմենների Երևանի սրտում՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալիք բացօթյա համերգին։ Սկիզբը՝ 19:00-ին:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ