«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում այսուհետև կներկայացնի Only Stage գործակալությունը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտական հարթակներում այսուհետև կներկայացնի Only Stage գործակալությունը
14.05.2019 | 11:26

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր համագործակցությունն է սկսել երաժշտական միջազգային Only Stage գործակալության հետ։ Այսուհետև միջազգային երաժշտական հարթակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին կներկայացնի Only Stage գործակալությունը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տարեցտարի աճող միջազգային համբավը, դասական երաժշտության հեղինակավոր հարթակներում ձեռք բերած մեծ հետաքրքրությունն ու պահանջարկը, արտասահմանյան բազմաթիվ հրավերները հասցրել են գրավել նաև միջազգային գործակալությունների ուշադրությունը, իսկ Only Stage-ը եղավ առաջիններից, որը ցանկություն հայտնեց համաշխարհային հարթակում ներկայացնել նվագախումբը։
Նշենք, որ երաժշտական հեղինակավոր գործակալություններն աշխատում են բացառապես ճանաչված, կայացած ու կատարողական բարձր վարպետություն ունեցող նվագախմբերի և արտիստների հետ։


Համագործակցությունը երաժշտական աշխարհում մեծ ճանաչում վայելող Only Stage-ի հետ կօգնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին համաշխարհային երաժշտության ասպարեզում հասնել է՛լ ավել բարձր մակարդակի, ձեռք բերել նոր գործընկերներ, աշխատել լավագույն մենակատարների հետ, գրավել նոր լսարաններ, և իհարկե, աշխարհին լավագույնս ներկայացնել հայկական կատարողական արվեստն ու հայկական երաժշտական ժառանգությունը։

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ