Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Հոտը թողած, մաքի եք ման գալիս

Հոտը թողած, մաքի եք ման գալիս
21.05.2019 | 04:30

Այն, որ այդ շոուն քաղաքական միջամտություն է պարունակում, լսած կամ կարծած կլինեն շատերը, ու այնտեղից հաղթած դուրս եկածները, եթե գերտերության ներկայացուցիչներ չեն, ապա անպայման մեկ այլ կոնտեքստով են հաղթել: «Հզոր» անհատները, երկրները, կամ ինչ-ինչ գաղտնի «հզորները», որոնք իշխում են և որոնց հրամաններն աշխարհը կատարում է առանց իր իսկ իմացության, բացատրում են աշխարհին նոր իրողություններ, նոր տեղաշարժեր, իշխող տեղաշարժեր: Վառ օրինակը տարիներ առաջ մեծ պայթյուն հանած «Կոնչիտա» չեղածն էր, որ բնականաբար ուղղորդված էր ժողովուրդներին հասկացնելու քսանմեկերորդ և, ինչու ոչ, հետագա դարերում սպասվելիք բարոյական արհավիրքի մասին: Եվ նմանօրինակ «մեսիջների» համար հրաշալի «կուլիս» է հենց «Եվրատեսիլը«: Ցավոք, հայերը դեռևս չեն հասկացել այս պարզ ճշմարտությունը: Փոխանակ այդ լայն հարթակում գովազդեն մեր երկիրն իր մշակույթով, գնում են, պարտվում ու, «կարևորը մասնակցությունն է» ասելով, իրենց կենսագրություններում էլ ընդգծում. «Մասնակցել է «Եվրատեսիլին»: Հետո՞: Հարգելիներս, կամ այնպիսի մեղեդային երգեր ընտրեք, որ առաջին իսկ նոտայից «պաշարի» եվրոպացու քմահաճ ականջը, կամ էլ «մեր լացը» հասցրեք այդ եվրոպացու խուլ ականջին, գոնե իմաստավորելով ձեր «կարևոր մասնակցությունը»: Թե չէ, ամբողջ հոտը թողած, ընկած մի մաքի եք ման գալիս:


Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ