Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Չինաստանի մշակույթի օրեր՝ Հայաստանում

Չինաստանի մշակույթի օրեր՝ Հայաստանում
07.09.2019 | 10:28

«Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրի շրջանակում 2019 թվականի սեպտեմբերի 7-8-ը մեր երկրում կանցկացվեն Չինաստանի մշակույթի օրեր:

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս շաբաթ և կիրակի, ժամը 19:00-ին տեղի կունենան Պեկինի օպերայի համերգները: Համերգային ծրագրում ընդգրկված են «Երկնային լեդին ծաղիկներ է սփռում», «Ճամփաբաժնին», «Աշնանային գետ», «Կայսեր հրաժեշտը սիրեցյալ կնոջը» ստեղծագործությունները:

Պաշտոնական բացման խոսքով հանդես կգա Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

«Հայաստանում Չինաստանի մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում նախատեսված է Չինաստանի պատվիրակության այցը Հայաստանի Ազգային պատկերասրահ և Հայաստանի պատմության թանգարան:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ