Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ասում են՝ «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել և եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով

Ասում են՝ «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել և եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով
08.09.2019 | 22:58

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկար է հրապարակել, նշելով, որ Տորոնտոյի կինոփառատոնում «Մենակ չեմ» ֆիլմի ցուցադրությունից առաջ հարցազրույց են տվել Աննա Հակոբյանը, ֆիլմի հեղինակ Կարին Հովհաննիսյան և գլխավոր պրոդյուսեր Սերժ Թանկյանը: «Ասում են՝ ֆիլմի ցուցադրությունը շատ լավ է անցել եւ եզրափակվել է հոտնկայս ծափահարություններով», - գրել է Փաշինյանը։

Դիտվել է՝ 870

Մեկնաբանություններ