Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցում է Բելառուսին

Հայաստանը ԵԱՏՄ-ում նախագահությունը փոխանցում է Բելառուսին
26.10.2019 | 13:41

Մերձմոսկովյան Սկոլկովոյում երեկ կայացել է ԵԱՏՄ խորհրդի նիստը, որ
Հայաստանի նախագահությամբ խորհրդի վերջին նիստն էր, ԵԱՏՄ-ի նախագահությունը կփոխանցվի Բելառուսին: Իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընթացքում հիմնական խնդիրները կազմակերպության գործունեությունն ավելի արդյունավետ դարձնել էր և աշխարհագրությունն ընդլայնելը՝ խորացնելով համագործակցությունը տարբեր երկրների հետ: Հայաստանի նախագահության օրոք ԵԱՏՄ-ն խորացրել է համագործակցությունը Իրանի, Սինգապուրի, Չինաստանի, Սերբիայի հետ:


Այսօրվա նիստին Սերբիայի վարչապետը ստորագրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին պայմանագիրը:
Սկոլկովոյում համատեղ ասուլիսում հանդես եկան ԵԱՏՄ ղեկավար Տիգրան Սարգսյանի և կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը:
Ավելի ուշ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը վարչապետը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշան հանձնեց լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանին:


Սկոլկովոյում կայացել է նաև ԱՊՀ վարչապետների հավաքը, որում Հայաստանը ներկայացնում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ շրջանակում տնտեսական փոխգործակցության արդիական հարցերը: Նիստի արդյունքներով ստորագրվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:

Դիտվել է՝ 614

Մեկնաբանություններ