Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյան. Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու

Նիկոլ Փաշինյան. Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտ տնտեսական աճ ենք ունենալու
28.10.2019 | 12:32

2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, ԱԺ-ում 2020-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6.3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6.7 տոկոս», - ասաց Փաշինյանը: Նա նկատեց, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, բոլորն, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով. «Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում ՀՀ համար, քան նախկինում»:


ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև գնաճի ցուցանիշին՝ նշելով, որ այն կազմում է 1.6 տոկոս: «Տնտեսագետները շատ նեղսրտում են, երբ գնաճը բարձր է լինում և նույնքան սրտնեղում են, երբ ցածր է լինում, դրա համար, կարծում եմ, որ 1.6 տոկոսը այն ցուցանիշն է, որը մեր հարգելի տնտեսագետներին որոշակի կոմֆորտ զգալու առիթ կտա», - ասաց նա:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ