Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն

Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թեկնածուն
28.10.2019 | 12:37

Արգենտինայում ձայների 90 տոկոսի հաշվարկից հետո նախագահի ընդդիմադիր թեկնածու Ալբերտո Ֆերնանդեսը հավաքել է ձայների 47,79 տոկոսը, գործող նախագահ Մաուրիսիո Մակրին՝ 40,71 տոկոսը՝ գրում է BBC-ն: Արգենտինայի օրենսդրության համաձայն՝ առաջին փուլում հաղթանակ է տանում այն թեկնածուն, որը հավաքում է ձայների 45 տոկոսը, կամ 40 տոկոսը, սակայն երկրորդ տեղում գտնվող մրցակցից ձայների 10 տոկոս տարբերությամբ: Մաուրիսիո Մակրին շնորհավորել է Ալբերտո Ֆերնանդեսի հաղթանակը: «Ես ցանկանում եմ շնորհավորել նորընտիր նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին»,- ասել է Մակրին՝ դիմելով քաղաքացիներին և Ֆերնանդեսին երկուշաբթի հանդիպման հրավեր է ուղարկել:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ