Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հասան Նասրալլայի ելույթից հետո Բեյրութում իրավիճակը լարվեց

Հասան Նասրալլայի ելույթից հետո Բեյրութում իրավիճակը լարվեց
28.10.2019 | 12:37

Հոկտեմբերի 25-ին «Հեզբոլլահ» կուսակցության ղեկավարի հեռուստաելույթից հետո լարված իրավիճակ ստեղծվեց Բեյրութում, եղան փոքր բախումներ։ «Հեզբոլլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան հայտարարեց, որ Լիբանանը հայտնվել է միջազգային խաղացողների քաղաքականության թիրախում և նա մտահոգ է երկրում բռնկվելիք քաղաքացիական հավանական պատերազմով՝ ասել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։


Նրա խոսքով` արդեն 10 օր է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ու մյուս քաղաքներում ցույցերը շարունակվում են. «Ցուցարարները չեն հրաժարվում իրենց պահանջներից։ Երեկ առավոտյան որոշ ճանապարհներ բացվեցին, սակայն պետական հաստատություններն ու բանկերը շարունակում են փակ մնալ։ Այս պահի դրությամբ նկատվում է ցուցարարների կուտակումներ։ Տրիպոլիի շրջանում, երբ ցուցարարները ժամը 15:30-ի դրությամբ փորձեցին կասեցնել բանակի գործողությունները, բանակը հակադարձեց և գրանցվեց 10 վիրավոր»,- նշեց Գանտահարյանը։

Դիտվել է՝ 446

Մեկնաբանություններ