Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մասին

Զոհրաբ Մնացականյանը՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման մասին
28.10.2019 | 22:41

Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով, ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։


«Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ու ակտիվ մաս են կազմում ՀՀ-ԵՄ երկխոսության կոնտեքստում», - ասաց ԱԳ նախարարը։ Նա նշեց, որ Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի։ Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ Բուլղարիայի փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքում ստորագրել են երկու փաստաթուղթ։ Մեկը ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն է, մյուսը՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ