Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդուարդ Մարտիրոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի հանդեպ հետապնդումների մասին

Էդուարդ Մարտիրոսյանը՝ Թովմասյանի ընտանիքի հանդեպ հետապնդումների մասին
28.10.2019 | 22:45

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական հետապնդում չի եղել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրենի ԺՊ Էդուարդ Մարտիրոսյանը:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների նկատմամբ ԱԱԾ հետապնդումների մասին հրապարակումներին՝ Մարտիրոսյանն ասաց. «Ոչ մի քաղաքական հետապնդման խնդիր չի եղել, ենթատեքստ չփնտրեք, ուղղակի նյութերի ամբողջությունը ապահովելու համար նաև խնդիր է առաջացել Հրայր Թովմայսանի մոտ ազգականներին հրավիրել: Երկու դուստրը և հայրն են հրավիրվել: Որ ասում են երեխաներն են հրավիրվել, ասեմ՝ դուստրերը 23-25 տարեկան են: Խնդիրը կապված է եղել գույքի հետ, իրենց գույք է փոխանցվել ու մենք պարտավոր ենք այդ հարցով պարզաբանում իրականացնել»:
Հարցին կա՞ն կասկածներ ապօրինի հարստացման վերաբերյալ՝ Մարտիրոսյանը նշեց. «Ապօրինի հարստացման մասին չէ խոսքը: Մենք հրապարակել ենք, ներկայացրել ենք մանրամասն, թե ինչն է խնդիրը»:

Դիտվել է՝ 511

Մեկնաբանություններ