Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալեն Սիմոնյան. Հանրային խորհրդի գոյությունն աննպատակահարմար եմ համարում, սա անիմաստ կառույց է

Ալեն Սիմոնյան. Հանրային խորհրդի գոյությունն աննպատակահարմար եմ համարում, սա անիմաստ կառույց է
30.10.2019 | 00:05

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում չցանկացավ պարզաբանել՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականի հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։ «Չեմ կարող ասել, թե այս պահին ինչ որոշում կկայացնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաշվի առնելով պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումը: Մի բան կարող եմ ասել, որ ժամկետի առումով հիմա հնարավոր չէ Վազգեն Մանուկյանին աշխատանքից ազատել։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլին, իսկ ես նկատել եմ, որ Մանուկյանը տարբեր առիթներով բարձրաձայնում է դժգոհությունների մասին ու նշում, որ չի ցանկանում աշխատել և այլն», - նշեց Աժ փոխնախագահը:

Նա չբացառեց, որ Հանրային խորհուրդը ժամանակին ստեղծվել է Վազգեն Մանուկյանին որևէ պաշտոն տալու համար. «Սերժ Սարգսյանն այդպիսի սովորություն ուներ, որ բոլորին ուզում էր ինչ-որ բանով ապահովել, կամ էլ ոչնչացնում էր, որպեսզի չխոսեն։ Այս կառույցը նույն տրամաբանությամբ ստեղծված կառույց է: Հանրային խորհրդի գոյությունն աննպատակահարմար եմ համարում, սա անիմաստ կառույց է»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ