Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ջանի Բուքիքիոն ասել է, որ Թովմասյանի դեմ քայլերը հետապնդման տպավորություն են թողնում

Ջանի Բուքիքիոն ասել է, որ Թովմասյանի դեմ քայլերը հետապնդման տպավորություն են թողնում
30.10.2019 | 00:12

Իտալիայում պաշտոնական այցով գտնվող Աժ նախագահ Արարատ Միրզոյանը շարունակում է հանդիպումներ ունենալ եվրոպական պաշտոնյաների հետ, գրում է «Հրապարակ»-ը։ «Մենք արդեն գրել ենք, որ հայաստանյան պաշտոնյաները քաղաքական գործարք են առաջարկում եվրոպացիներին՝ մենք կվավերացնենք Ստամբուլյան կոնվենցիան, դուք՝ աչք կփակեք ՍԴ-ի ու Հրայր Թովմասյանի հետ հաշվեհարդարի հետ։


Մենք գրել էինք, որ նախօրեին կայացել է հանդիպում Արարատ Միրզոյանի և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ։ Միրզոյանը ներկայացրել է, որ մեր հասարակությունը հիմնականում դեմ է Կոնվենցիայի վավերացմանը, սակայն, եթե իրենց հաջողվի փոխել ՍԴ կազմը և հեռացնել Թովմասյանին, իրենց կհաջողվի նաև վավերացնել Կոնվենցիան։


ԱԺ նախագահը պնդել է, որ Ստամբուլյան կոնվենցիայի ամենալուրջ խոչընդոտը ՍԴ-ն ու ՍԴ նախագահն են։ Այսօր մենք լրացուցիչ տեղեկություններ ենք ստացել այս հանդիպման մասին, այս անգամ՝ Վենետիկի հանձնաժողովին մոտ կանգնած աղբյուրից։ Պարզվում է Բուքիքիոյի և Միրզոյանի հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել։ Ջաննի Բուքիքիոն ՀՀ ԱԺ նախագահի ուշադրություն է հրավիրել Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների վրա և ասել է, որ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացները քաղաքական հետապնդման տպավորություն են թողնում։ Նաև կոչ է արել զերծ մնալ Սահմանադրական դատարանի նկատմամբ ոտնձգություններից՝ կարևորելով դատական համակարգի անկախությունը։ Նա նշել է, որ ոչ միայն Վենետիկի հանձնաժողովը, այլև եվրոպական կառույցներն ուշադրությամբ հետևում են Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին»:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ