Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սուրեն Պապիկյան. Բաբլոյանի, Բաբայանի և Թովմասյանի շուրջ կատարվողը բացառապես իրավական հարթությունում է

Սուրեն Պապիկյան. Բաբլոյանի, Բաբայանի և Թովմասյանի շուրջ կատարվողը բացառապես իրավական հարթությունում է
30.10.2019 | 00:13

Արա Բաբլոյանի, Արսեն Բաբայանի և Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող իրադարձություններին վերաբերվում եմ, ինչպես ցանկացած իրավական պրոցեսի, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ «Հայաստանում տեղի են ունենում նմանատիպ տասնյակ և հարյուրավոր իրավական պրոցեսներ։ Դա քաղաքական չէ, դա բացառապես իրավական հարթությունում է», - ասաց նա։


Աշխատավարձերի բարձրացման մասին Սուրեն Պապիկյանը նշեց, որ ինքն, ինչպես մնացած բոլոր նախարարները, բարձրացված աշխատավարձ ստանում է մայիսից: «Մեր նախարարությունում բոլորը ստանում են իրենց աշխատանքին համապատասխան պարգևավճարներ։ Ինչ վերաբերում է օպտիմալացմանը և կրճատումներին՝ սպասվում են միավորումներ, որոնք ենթադրում են կրճատումեր», - նշեց նա:

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ