Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Տիեզերքում «չարագույժ դեմք» են լուսանկարել

Տիեզերքում «չարագույժ դեմք» են լուսանկարել
30.10.2019 | 11:58

«Հաբլ» տիեզերական աստղադիտակը լուսանկարել է դեմքի սպառնացող ուրվագիծ, որը ստացվել է երկու գալակտիկաների բախման պատճառով։


Աստղադիտակը հազվագյուտ երևույթ է լուսանկարել, որը տեղի է ունեցել Երկրից 700 մլն լուսային տարվա հեռավորությամբ։ Յուրաքանչյուր «աչքը» գալակտիկայի միջուկն է։ Դեմքի շրջագիծը ձևավորվել է երիտասարդ կապույտ աստղերից։ Նոր աստղերի մյուս կուտակումները ձևավորում են քիթը և բերանը։ «Խորաթափանց աչքերն ամենաշատն են անդրաշխարհյան էակի դեմք հիշեցնում»,-ընդգծել են աստղադիտարանում:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ