Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-ները հայտարարել են Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու մասին

Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-ները հայտարարել են Սիրիայում ռազմական ներկայությունը պահպանելու մասին
30.10.2019 | 12:00

Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Մոհամադ Ջավադ Զարիֆն ու Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են Սիրիայում երկրների բանակը պահպանելու մասին։ Զարիֆը նշել է, որ Իրանի զորքերը Սիրիայի տարածք են մտել այդ երկրի իշխանությունների հրավերով, ուստի այնտեղ կգտնվեն այնքան, որքան «Սիրիայի կառավարությունը թույլ կտա»։ Թուրքիայի ԱԳ նախարարն ընդգծել է, որ թուրքական զորքերը կմնան Սիրիայում այնքան, մինչև երկիրրը չկարողանա պաշտպանել սեփական տարածքները և չեզոքացնել ահաբեկչական կազմակերպություններին։


«Դա Սիրիայի տարածքն է, և մենք խոսում ենք տվյալ երկրի տարածքային ամբողջականության մասին»,-հավելել է Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 517

Մեկնաբանություններ