Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վազգեն Մանուկյան. Կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին

Վազգեն Մանուկյան. Կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին
30.10.2019 | 19:04

Ես բավական սուր ելույթներ եմ ունենում և բոլոր այդ ելույթներում իշխանություններին խորհւրդ եմ տալիս, թե ինչ պետք է անեն, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը։


«Եթե իշխանությունները համաձայն չեն իմ հետ, չեն ուզում ինձ տեսնել Հանրային խորհրդի նախագահ, ցանկացած պահի վարչապետը կարող է հրավիրել, ասել, որ մենք միասին աշխատել չենք կարող, նույն պահին ես դուրս կգամ», - ասաց Մանուկյանն՝ անդրադառնալով հարցին, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմել էր վարչապետ Փաշինյանին՝ խնդրելով Վազգեն Մանուկյանին ազատել Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից։ «Քանի որ այդպիսի հարց է առաջացել, ես կարող է մոտ օրերս նախաձեռնեմ, հանդիպեմ վարչապետին, միասին քննարկենք հետագա գործունեությունն իմաստ ունի՞, թե՞ ոչ», - ասաց Հանրային խորհրդի նախագահը:

Դիտվել է՝ 544

Մեկնաբանություններ