Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ օրինակին

Իսրայելում կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ օրինակին
30.10.2019 | 19:09

Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը երկրի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի օրինակին՝ հաղորդում է The Times of Israel-ը:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատում 405 կողմ, 11 դեմ ձայներով Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո հնչել են ողջույններ ու ծափահարություններ: Իսրայելական անգլալեզու օնլայն թերթի հոդվածագիրը նկատում է, որ հոկտեմբերի 29-ը, երբ Թուրքիան նշում է Հանրապետության օրը, այսուհետ կմնա պատմության մեջ նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Թուրքիայի դեմ երկու նախագծերի ընդունմամբ. մյուսը այդ երկրի նկատմամբ պատժամիջոցների կիրառման օրինագիծն էր: Այս ամենը տեղի էր ունենում Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսարևելյան հատված ներխուժումից և այդ տարածքներն իրենց վերահսկողության տակ վերցրած քրդերի վրա հարձակումից երեք շաբաթ անց:

Դիտվել է՝ 1001

Մեկնաբանություններ