Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել

Սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել
31.10.2019 | 11:43

Ութուկես տարվա քաղաքացիական պատերազմից հետո սիրիական հակամարտության կողմերը առաջին անգամ մեկ սեղանի շուրջ են նստել: Ժնևում աշխատանքն է սկսել սիրիական սահմանադրական հանձնաժողովը, որը ՄԱԿ-ի աջակցությամբ պետք է մշակի Սիրիայի մայր օրենքի նոր նախագիծ: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Փեդերսենը նիստի բացմանը հայտարարել է՝ տեղի է ունենում պատմական իրադարձություն: «Այն փաստը, որ դուք պատրաստ եք երկխոսություն սկսել հզոր հույսի ազդակ է սիրիացիների համար», - հայտարարել է նա: Սիրիայի սահմանադրական հանձնաժողովը կազմված է 150 ներկայացուցիչներից՝ 50-ը Սիրիայի կառավարությունից են, 50-ը՝ ընդդիմությունից, 50-ը՝ քաղհասարակությունից: Այս մարմինը առաջիկա ամիսներին պետք է մշակի երկրի նոր սահմանադրության նախագիծ, որն էլ հետագայում պետք է հիմք դառնա ՄԱԿ-ի հովանու ներքո ազատ ընտրությունների անցկացման:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ