Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարայում հայտարարել են, որ հայկական բանաձևի ընդունմամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները կխաթարվեն

Անկարայում հայտարարել են, որ հայկական բանաձևի ընդունմամբ թուրք-ամերիկյան հարաբերությունները կխաթարվեն
31.10.2019 | 11:55

Հայոց ցեղասպանության և Անկարայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ ամերիկացի օրենսդիրների որոշումները հակասում են երկու երկրների ռազմավարական հարաբերություններին՝ Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը:

«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայկական բանաձևի շուրջ քվեարկությունը ծայրաստիճան անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր թանկ են գնահատում թուրք-ամերիկյան հարաբերությունները: Նրանք, ովքեր քվեարկել են հաջակցություն բանաձևի, պատասխանատվություն են կրելու այս անհանգիստ տարածաշրջանում Անկարայի և Վաշինգտոնի ռազմավարական հարաբերությունների վատացման համար», - նշել է նա՝ ավելացնելով, որ պատմության քաղաքականացումը հանուն քաղաքական խնդիրների լուծման անընդունելի է:

Դիտվել է՝ 391

Մեկնաբանություններ