Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մեկնարկում է Շեքսպիրյան թատերական փառատոնը

Մեկնարկում է Շեքսպիրյան թատերական փառատոնը
31.10.2019 | 17:45

Նոյեմբերի 1-ին, ժամը 16.00-ին, Համազգային թատրոնում կկայանա Երևանի Շեքսպիրյան 14-րդ թատերական փառատոնը, որին կհաջորդի «Շեքսպիրի ուրվականները» ներկայացումը:

Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ Երևանում անց է կացվել 2005-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Փառատոնը տարիների ընթացքում ձեռք բերեց միջազգային ճանաչում` դառնալով Շեքսպիրյան փառատոների Եվրոպական ցանցի անդամ:
2016-ից փառատոնի տնօրենն է դերասան, բեմադրիչ Կարո Բալյանը:

Դիտվել է՝ 575

Մեկնաբանություններ