Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Վարչապետը ԵՆԲ փոխնախագահի հետ քննարկել է նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները

Վարչապետը ԵՆԲ փոխնախագահի հետ քննարկել է նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները
31.10.2019 | 17:06

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԵՆԲ-ի համագործակցությունը և տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերը: Նա ընդգծել է, որ ԵՆԲ-ի հետ գործակցությամբ կյանքի կոչվող ծրագրերը մեծ նշանակություն ունեն մեր երկրի գործարար շրջանակների և քաղաքացիների համար, ծրագրերն ուղղված են մասնավոր հատվածի ֆինանսավորմանը, տարբեր ենթակառուցվածքային հանգույցների բարելավմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԵՆԲ-ի հետ քննարկել նոր ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:


Վազիլ Հուդակն արդյունավետ է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և նշել, որ ԵՆԲ-ն պատրաստ է քննարկել հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով նոր նախագծեր: Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհաշինության, ջրի, գյուղատնտեսության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հարցեր: Անդրադարձ է կատարվել Երևանի քաղաքապետարանի և ԵՆԲ-ի գործակցությամբ մայրաքաղաքում իրականացվող ու առաջիկայում նախատեսվող ծրագրերին:

Դիտվել է՝ 306

Մեկնաբանություններ