Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թուրք զինվորականները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղը

Թուրք զինվորականները գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող գյուղը
31.10.2019 | 17:25

Սիրիական հեռուստաալիքը հինգշաբթի տեղեկացրել է թուրք-սիրիական սահմանին գտնվող Ռաս էլ Այն քաղաքից հարավ-արևելք ընկած Թել-Վարդ գյուղի ուղղությամբ թուրք զինվորականների բացած կրակահերթի մասին։ Սիրիական աղբյուրը պնդում է, որ գնդակոծության զոհ են դարձել 4 խաղաղ բնակիչ։ Բոլոր զոհվածները մեկ ընտանիքի անդամներ են։ Արկն ընկել է նրանց տան վրա։ Ավելի վաղ հաղորդվում էր նույն գյուղում մեկ կնոջ մահվան և 4 քաղաքացիների վիրավորվելու մասին։


Չորեքշաբթի սիրիական ԶԼՄ-ները ևս հայտնել էին թուրք զինվորականների և նրանց կողմից մարտնչող ընդդիմադիր զորամիավորումների ու սիրիական բանակի միջև բախումների մասին։

Դիտվել է՝ 422

Մեկնաբանություններ