Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ-ը փորձում է շանտաժի ենթարկել Անկարային

ԱՄՆ-ը փորձում է շանտաժի ենթարկել Անկարային
31.10.2019 | 17:30

Թուրքիայի խորհրդարանը դատապարտում և վճռականորեն մերժում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հակաթուրքական բանաձևերը: Հինգշաբթի օրը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայտարարության տեքստը հրապարակվեց Resmi Gazete-ի կառավարության պաշտոնական տեղեկագրում: Հայտարարության մեջ ասված է, որ չնայած այն մարդկանց վճռական մերժմանը, որոնք տեղյակ են պատմական իրողությունները կեղծելու անթույլատրելիության մասին, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը տեղի է տվել որոշակի շրջանակների ճնշումներին՝ ընդունելով 1915-ի իրադարձությունների վերաբերյալ մի փաստաթուղթ, որը հիմնված է «Հայոց ցեղասպանություն» հորինված թեզի վրա: Թուրքիայի Ազգային մեծ ժողովը խստորեն դատապարտում և մերժում է ամերիկացի կոնգրեսականների դիրքորոշումը: Չնայած, որ ավելի վաղ ևս Վաշինգտոնում հնչում էին հակաթուրքական նախաձեռնություններ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը թշնամական դիրքորոշում չի ցուցաբերել Անկարայի դեմ՝ ասվում է փաստաթղթում:


«Ամերիկացի կոնգրեսականների դիրքորոշման մեջ փոփոխությունները կապված են ոչ թե 1915-ի իրադարձությունների վերաբերյալ նոր արխիվային փաստաթղթերի բացահայտման, այլ անհեռատես քաղաքական հայացքների հետ` հիմնված փոքր նպատակների հասնելու ցանկության վրա, ինչը ինքնին ամոթալի է: Թուրքիան միշտ դեմ է եղել պատմության աղավաղմանը և հայտարարել է պատմաբանների համար իր արխիվները բացելու պատրաստակամության մասին: Փաստերի կողմնակալ վերաբերմունքն առաջացնում է ատելություն և զայրույթ», – ընդգծվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ