Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյան. Եթե բանակցություններում ընդհանուր կառուցողական մոտեցում լինի, շատ արագ առաջ կշարժվենք

Զոհրաբ Մնացականյան. Եթե բանակցություններում ընդհանուր կառուցողական մոտեցում լինի, շատ արագ առաջ կշարժվենք
02.11.2019 | 00:22

Բանակցություններում փորձում ենք ի հայտ բերել այն պարամետրերը, որոնք առավել բավարարում են մեր մտահոգություններն ու գերակայությունները, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման թեմային։


«Հուսով եմ, որ կամք կդրսևորվի նաև մյուս կողմից», - ասաց նա։ Անդրադառնալով բանակցային գործընթացի ներկա փուլին՝ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ինքը մշտապես աշխատում է ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ։


«Այս ամենը ղեկավարվում է մեր ղեկավարների կողմից։ Նրանք ֆորմալ առումով հանդիպել են մարտին, անցած ամիս շփվել են Աշխաբադում։ Սա գործընթաց է, որտեղ երկրներն են աշխատում, և երկրների ղեկավարների մակարդակով է ուղղորդվում բանակցային գործընթացը։ Այնպես որ, պարզունակորեն ասել, որ ղեկավարները չեն հանդիպում, և բանակցային գործընթաց չկա՝ թյուրըմբռնում է», - ասաց ԱԳ նախարարը։


Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ բանակցություններում դինամիկա կա, և եթե ընդհանուր կառուցողական մոտեցում դրսևորվի, հնարավոր կդառնա շատ արագ առաջ շարժվել։ «Կան լավ գաղափարներ, որոնք, հուսով եմ, հնարավոր կլինի կյանքի կոչել», - ասաց նա:

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ