Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Զոհրաբ Մնացականյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար

Զոհրաբ Մնացականյան. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար
02.11.2019 | 00:24

Ընդունված բանաձևը չափազանց կարևոր է հայ ժողովրդի համար՝ արդարության հաստատման առումով, բայց նաև ավելի լայն իմաստով՝ նման ոճրագործությունների կանխարգելման տեսանկյունից, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը։

«Մենք ողջունել ենք բանաձևի ընդունումը։ Սա շատ կարևոր է՝ բոլոր առումներով։ Սա շատ էական է մեր միլիոնավոր ամերիկաբնակ հայրենակիցների համար։ Մեզ համար՝ որպես ՀՀ, սա արդարության հաստատման առումով ներդրում էր, ողջունում ենք այդ բանաձևի ընդունումը», - նշեց նա։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ