Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Դավիթ Անանյան «գայլին կարգել են գառների պահապան»

Դավիթ Անանյան «գայլին կարգել են գառների պահապան»
02.11.2019 | 14:44

«Ժամանակը» գրում է. «ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հաշվապահական ընկերությանը բազմիցս ենք անդրադարձել։ Օրերս, սակայն, մեզ ուշագրավ տեղեկություն է հայտնի դարձել՝ Դավիթ Անանյանը ի պաշտոնե լինելով ֆինանսների փոխնախարար, իր հաշվապահական ֆիրմայով աուդիտի է ենթարկել ֆիննախի ԾԻԳ-ը, որը զբաղվում է միջազգային վարկեր տրամադրելով։ Ինչպես ժողովուրդն է ասում՝ գայլին կարգել են գառների պահապան։ Ինչպես հայտնի է, աուդիտ անելուց հետո հենց իրականացնողն է դառնում պատասխանատու ցանկացած լումայի հայտնաբերման դեպքում։ Այսինքն՝ մեծ գումարի դիմաց շատ հեշտությամբ հնարավոր է եղել դզել-փչել, լվանալ ամբողջ «իրականությունը»։ Տվյալ դեպքում՝ վարկերի գծով չարաշահումները թերևս այդպես էլ մնացին նախորդների տնտեսական անվտանգության երաշխավորի տիրույթում»։

Դիտվել է՝ 716

Մեկնաբանություններ